Հանրապետության փողոցում, Վարդանանց փողոցի հարևանությամբ վաճառվում է 65 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարանը ձևափոխած 3-ի, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Առաստաղը բարձր է, ունի բետոնապատ ծածկեր: Բնակարանն ունի երկկողմանի տեսարան, կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հարևանությամբ է գտնվում Վերնիսաժը, խանութները, այգին, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները: