Վաճառվում է 38 քմ մակերեսով 2 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է Տերյան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով։ Ննջասենյակներից մեկն ունի զգեստասենյակ։ Բնակարանը կահավորված է և ապահովված ժամանակակից տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Ունի 2 ֆրանսիական պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է վերելակ։ Մոտակայքում կան զբոսայգիներ, բանկեր, դպրոցներ, խանութներ, սրճարաններ ու ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: