Վաճառվում է 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 57 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, 2 վերելակ: