Մանթաշյան փողոցում, Տիտան սուպերմարկետի հարևանությամբ վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 55 քմ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Արևկող է, մուտքի դուռը երկաթից է, տեղադրված է օդորակիչ, եվրոպատուհաններ: Հատակը ծածկված է մանրահատակով, երկու սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, բանկ, դեղատուն, տարբեր հաստատություններ ու ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի հետ միասին: