Վիլնյուսի փողոցում վաճառվում է 2 սենյականոց՝ 59 քմ մակերես ունեցող արևկող բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Ունի հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Հատակը պատված է լամինատով: Լոգարանն ու սանհանգույցը առանձին են՝ երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Վաճառվում է ամբողջ կահույքով: