Վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 41 քմ մակերեսով, որը գտնվում է Երվանդ Քոչար փողոցում, ՍԱՍ սուպերմարկետի հարևանությամբ: Բնակարանը տեղակայված է 5 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչի միջոցով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը մասնակի կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։