Մ. Խորենացի 49 հասցեում վաճառվում է նոր, կապիտալ վերանորոգված և չբնակեցված 2 սենյականոց բնակարան, 14 հարկանի շենքի 14-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 62 ք.մ.: Ունի գեղեցիկ լուսավորություն, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ և նախշազարդ մանրահատակով, խոհանոցը և սանհանգույցը` եվրոպական արտադրության սալիկներով: Բնակարանի ջեռուցումն ու հովացումը կատարվում է 2 օդորակիչների միջոցով: Տեղադրված է նաև ջրատաքացուցիչ: Շենքում գործում է վերելակ և ունի դոմոֆոն: Մոտակայքում է գտնվում <<Ծիրանի>> սուպերմարկետը, դպրոցներ և մանկապարտեզներ: