Վերին Անտառային փողոցում` Կասկադ համալիրի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 73 քմ մակերեսով, 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, պատերը գաջված և հարթեցված են, պատուհանները տեղադրված, լարերը և ջրի խողովակները անցկացված են: Շենքն ունի լողավազան, առկա է անվտանգության համակարգ և 24 ժամյա պահակակետ: Ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: