Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, վաճառվում է 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 51 քմ.: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց էլիտար շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է: Շենքն ունի 2 վերելակ, դոմոֆոն, բակում` խաղահրապարակ և բացօթյա ավտոկայանատեղ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ: