Երկարատև վարձակալության է հանձնվում երկու սենյականոց այս բնակարանը, որի մակերեսը կազմում է 65 քմ։ Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Մուտքի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Ապահովված է մշտական էլեկտրականությամբ, ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցի և խոհանոցի հատակը պատված է բարձրորակ սալիկներով, իսկ սենյակներում՝ լամինատով: Բնակարանը գտնվում է Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի վրա՝ 14 հարկանի շենքի 7-րդ հարկում: Ավտոմեքենաները կայանելու համար նախատեսված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում գործում են բազմաթիվ սրճարաններ, խանութներ և այլն: