Վաճառվում է կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում` "Mazda" ավտոսրահի հարևանությամբ, 14 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը արևող է, ունի փակ տնտեսական պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: Բնակարանի գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան: