Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 57 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 6 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով, ունի փակ տնտեսական պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը վաճառվում է մասնակի կահույքով։