Վարձով է տրվում 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ Պարմա սուպերմարկետի հարևանությամբ, 16 հարկանի շենքի 15-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, ինչպես նաև Բարեկամություն մետրոն։