Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։