«Սիլվեր Ռեա» անշարժ գույքի գործակալությունը ձեզ է ներկայացնում 2 սենյականոց բնակարան 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Երզնկյան փողոցում 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար նախատեսված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։