Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան՝ Կոմիտաս պողոտայի վրա՝ "SAS" սուպերմարկետի հարևանությամբ։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 63 ք.մ.։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ, ինտերնետով և կաբելային հեռուստատեսությամբ։ Ապահովված է նաև կահույքով և տեխնիկայով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, շուկա, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։