Սունդուկյան փողոցի վրա վաճառվում է այս ընդարձակ և լուսավոր բնակարանը՝ 75 ք. մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկում։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, շենքում անխափան գործում է վերելակը։ Բնակարանն ունի կապիտալ վերանորոգման կարիք։ Ջեռուցվում է Գազի վառարանի օգնությամբ։ Ունի 2 պատշգամբ՝ բաց և փակ տնտեսական։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան տարբեր խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։