Կիեևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վաճառվում է երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 6 հարկանի բնակելի շենքի 5–րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է համապտասխան եվրոպական ստանդարտներին, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, իսկ սենյակների առաստաղները ձևավորված են գեղեցիկ լուսային էֆեկտներով։ Սանհանգույցը սալիկապատված է, իսկ խոհանոցը կահավորված է ժամանակակից և հարամարվետ կահույքով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Պատուհանից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը, Ծիծեռնակաբերդ և Մարզահամերգային Համալիր։