Մամիկոնյանց փողոցում վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 64 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի բարձրահարկ շենքի 1-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Հատակը պատված է մանրահատակով և սալիկներով։ Կահավորված է և համալրված է կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը և սանհանգույցը երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանն ունի ճաղավանդակներով բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ կան դպրոցներ, մանկապարտեզներ և տարատեսակ խանութներ: