Վաճառվում է 60 քմ մակերեսով 2 սենյականոց լուսավոր նրբաոճ ինտերիերով ստուդիո բնակարան Արղության փողոցում՝ 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ հարմարավետ կահավորված է, համալրված է նոր գույքով, ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակը բարեկարգ է, ունի խաղահրապարակ: Մոտակայքում կան մթերային խանութներ, զբոսայգի, տրանսպորտի կանգառներ և այլն: Վաճառվում է ամբողջ նոր գույքով: