Ադոնց փողոցում 8 հարկանի շենքի 5-րդ հարկում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ 73 քմ մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Առկա է 2 բաց պատշգամբ։ Շենքում կա վերելակ և դոմոֆոն։ Բակը խնամված է, ունի խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, դպրոցները, սրճարաններն ու տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: