Վաճառվում է 2 սենյականոց մոդեռն բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նաիրի Զարյան փողոցում` 16 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Տեղադրված է երկաթյա դուռ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է կենտրոնական համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` որն ունի տեսարան դեպի այգի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և գեղեցիկ կահույքով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։