Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 61ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում, 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: