«Սիլվեր Ռեա» անշարժ գույքի գործակալությունը վարձակալության է հանձնում 2 սենյականոց բնակարան՝ 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շինարարներ փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը տրվում է վարձակալության առանց կահույքի, սակայն ցանկության դեպքում՝ կկահավորվի։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։