Մաշտոցի պողոտայի վրա՝ "Արայ" խանութի հարևանությամբ, վաճառվում է 10 սենյականոց կապիտալ վերանորոգված դուպլեքս բնակարան, որը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 5-րդ և ավելացված 6-րդ հարկերում: Բնակարանը շատ հարմարավետ է, ընդարձակ է և ունի յուրօրինակ դիզայն։ Առաջին հարկում են գտնվում 2 ննջասենյակները, խոհանոց, սանհանգույց, հյուրասենյակ։ 2-րդ հարկում ևս հյուրասենյակ, խոհանոց, լոգասենյակ և 4 ննջարաններ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 300 ք.մ.։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով և բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով, լոգասենյակներից մեկում տեղադրված է լոգախցիկ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր, շուկա։ Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին։