Վաճառվում է 1 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ռուբինյանց փողոցում՝ Զեյթուն այգու հարևանությամբ, 12 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Բնակարանը մասնակի վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Խոհանոցը նոր վերանորոգված է։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։