Վաճառվում, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 35 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Մզկիթի մոտ, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Կահավորված և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց շքապատշգամբ և շքամուտք։