Վաճառվում է 1 սենյականոց բնակարան՝ 41 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ՝ դեպի Սայաթ-Նովա պողոտա բացվող։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։