Հանրապետության փողոցում, 1-ին գծի վրա, Վերնիսաժի հարևանությամբ վաճառվում է 1 սենյականոց լուսավոր բնակարան՝ 37 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նորմալ մաքուր վիճակում է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, դեպի փողոց նայող գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, բանկերը, տրանսպորտի կանգառները: