Վաճառվում է 1 սենյականոց 38 քմ մակերեսով բնակարան Ե.Կողբացու փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է: Ունի յուրահատուկ դիզայն, հատակը լամինատապատ է, խոհանոցն ու հյուրասենյակը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջարանը լուսավոր է՝ նորաոճ կահավորմամբ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, տեղադրված է լոգախցիկ: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը, Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, սուպերմարկետներ, դեղատներ, բանկեր: Վաճառվում է գույքով և տեխնիկայով: