Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում է 1 ձևափոխած 2 սենյականոց գեղեցիկ և լուսավոր բնակարան` ընդհանուր` 41 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորոգված է, կահավորված է բարձրորակ գույքով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Լոգասենյակի սալիկներն ու սանտեխնիկան բարձրորակ արտադրության են։ Հատակի մի մասը ծածկված է պրեսգրանիտով, մյուսը` լամինատով: Ունի բացօթյա պատշգամբ, որը բացվում է դեպի Աբովյան փողոց: Շենքը տեղակայված է փողոցի 1-ին գծի վրա: Մոտակայքում են գտնվում բոլոր տեսակի խանութները, ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Վարձակալության արժեքը կախված է վարձակալության ժամկետից` 700 $ - 1500 $: