Վաճառվում է 1 սենյականոց գեղեցիկ և նրբաճաշակ գունային լուծումներով բնակարան՝ 32 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Փարիզյան սուրճի մոտ` 2-րդ գծի վրա, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է սալիկով։ Սանհանգույցը սալիկապատված է իսպանական սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանը կահավորված է: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: