Վաճառվում կամ վարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց հարմարավետ ստուդիո ոճի բնակարան` 44 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող, պատմամշակութային արժեք ունեցող, 5 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի խորդանոց: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքն ունի բարեկարգ բակ, բացօթյա ավտոկայանատեղ` արգելափակոցով: Անմիջապես հարևանությամբ է գտնվում ''Երիտասարդական'' մետրոյի կայանը, սուպերմարկետներ, բրենդային խանութներ, դպրոց, մանկապարտեզ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր: