Մեկ սենյակից բաղկացած բնակարանը գտնվում է Գայի արձանից ընդամենը մի քանի րոպե հեռավորությամբ՝ Նանսեն փողոցի սկզբնամասում, տասներկու հարկանի շենքում: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, սակայն դեռ գազաֆիկացված չէ: Ունի ներկառուցված պահարաններ: Ճաշասենյակը միացված է խոհանոցին: Շենքի մոտ հնարավոր է կայանել ավտոմեքենա: Մոտակայքում են նախկին «Երիցյաններ» սուպերմարկետը, «Պալաս» առևտրի կենտրոնը և այլ անհրաժեշտ հաստատություններ: