Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Նելսոն Ստեփանյան փողոցում վաճառվում է 1-ը ձևափոխված 2 սենյակի, ընդհանուր 48 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են: Մոտակայքում է գտնվում Մեգամոլը, Ծիրան սուպերմարկետը, տարբեր խանութներ, դպրոց, զբոսայգին և տրանսպորտային կանգառները: Վաճառվում է առկա գույքով: