Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 36 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում` Ջուղա փողոցում` Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնի մոտակայքում, 5 հարկանի կասետային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: