Աջափնյակ համայնքում, Շիրազի փողոցում վաճառվում է 1-ը ձևափոխած 2 սենյականոց` 42 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ: Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզներ, տարատեսակ խանութներ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: