3-րդ մասում` Արշակունյաց պողոտայի վրա, "Հայրենիք" կինոթատրոնի անմիջապես դիմացի մայթում, "Villeroy & Boch" կերամիկայի խանութի 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, գտնվում է 1 սենյականոց հարմարավետ և արևոտ բնակարանը` 39 ք.մ մակերեսով: Նորմալ վիճակում է, և անհապաղ վերանորոգման կարիք չունի: Մուտքում տեղադրված է երկաթե դուռ, պատուհանները եվրոպական արտադրության են` վանդակաճաղերով: Առաստաղի բարձրությունը կազմում է 3.2 մետր: Կան ներկառուցված պահարաններ, որոնք հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել տարածքը, խոհանոցի կահույքը ևս ներկառուցված է: Գազաֆիկացված է: Ունի բաց պատշգամբ, որը թույլատրվում է երկարացնել բնակարանի ամբողջ ճակատային հատվածով: Մոտակայքում կա սուպերմարկետ, դպրոց, մանկապարտեզ և կանգառ: Բնակարանը վաճառվում է մասնակի կահույքով: