Խորենցի և Նար–Դոս փողոցների խաչմերուկից մի փոքր հեռու՝ "X-Press" սուպերմարկետի մոտ, վաճառվում է մեկ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Բնակարանը վերանորոգվել է մի քանի տարի առաջ, սակայն շատ լավ խնամված է, ունի թեթև կոսմետիկ վերանորոգման կարիք։ Պատուհանները եվրոպական արտադրության են, մուտքի դուռը երկաթյա, իսկ հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Խոհանոցը սալիկապատված են։ Տանիքը լիովին վերանորոգված է։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները,117-րդ դպրոցը և մանկապարտեզ։