Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 41 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Կողբացի փողոցի սկզբնամասում, 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և տաքացվող է։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։