Այս կապիտալ վերանորոգված 2 սենյականոց բնակարաանը, որը գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում վաճառվում է Նորքի 4-րդ զանգվածում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 44 ք. մ.։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Ունի փակ և բաց պատշգամբներ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։