Քաջազնունի և Ե․ Քոչար փողոցների խաչմերուկում՝ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու ետնամասում, վաճառվում է կամ տրվում է վարձով մեկ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, տեղադրված է օդորակիչ։ Մուտքի դուռը մետաղյա է։ Բոլոր էլեկտրական լարերն ու ջրի խողովակները նորացված են։ Բնակարանն արևկող է և լուսավոր։ Շենքի բակում կա խաղահրապարակ, մեծ ֆուտբոլի դաշտ և հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Մոտակայքում է գտնվում Սաս սուպերմարկետը, դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, իսկ մետրո հասնելու համար կպահանջվի ընդամենը 10 րոպե։