Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 1 սենյականոց՝ 43 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է նորակառույց 5 հարկանի մոնոլիտ շենքի 1-ին հարկում: Բնակարանը ժամանակակից ոճով կապիտալ վերանորոգված է և դեռևս չի բնակեցվել, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով՝ հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի առանձին փոքրիկ բակ` ամառային տաղավարով և բուխարիով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: