Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ Սաս սուպերմարկետի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ոչ միջանցիկ սենյակներ են։ Խոհանոցը կահավորված է կա նաև ներկառուցված պահարան։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։