Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 35 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։