Վաճառվում է 1 սենյականոց (2-ի ձևափոխված) 45 քմ մակերեսով բնակարան 9 հարկանի շենքի 5-րդ հարկում` Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ՝ 1-ին գծում։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք, սենյակները կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով։ Առկա է փակ պատշգամբ և դոմոֆոն։ Մոտակայքում է գտնվում «Զովք» սուպերմարկետը, խանութներ, բանկեր, «Բարեկամություն» մետրոյի կայարանը և տրանսպորտի կանգառներ։