Վաճառվում է 1 սենյականոց բնակարան 41 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարգարյան փողոցում՝ Կայզեր Սուպերմարկետի հարևանությամբ՝ 10 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Բնակարանն արևկող է և ունի ընդլայնելու հնարավորություն։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։