Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարգարյան փողոցում` Կայզեր սուպերմարկետի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է: Բնակարանն ունի նկուղ` 40 քմ. և կից հողատարածք` 25 քմ. մակերեսով: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, շուկա, դպրոց, մանկապարտեզ: