Անտառային փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում դիզայներական նորոգում ունեցող ընդարձակ լուսավոր բնակարան որը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում և զբաղեցնում է 340 քմ մակերես: Բնակարանում տեղադրված են 2 առանձին ջեռուցման համակարգ, 7 օդորակիչ: Այն բաղկացած է 2 հյուրասենյակից, ճաշասենյակից, մեծ բաց խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից և 8 պատշգամբից: Բնակարանը ամբողջովին բարձրակարգ կահավորված է և ապահովված է որակյալ տեխնիկայով: Շենքում գործում են վերելակներ, ունի անվտանգության համակարգ, դոմոֆոն: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները և լավագույն ժամանցի վայրերը: