Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վարձակալության է տրվում 5 սենյականոց Լյուքս դասի ընդարձակ բնակարան 300 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը եվրովերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ: Բնակարանը բարձրաճաշակ կահավորանք ունի, համալրված է թանկարժեք գույքով և տեխնիկայով: Ամբողջ տան երկայնքով ձգվում է երկար բաց պատշգամբը, որն ունի մուտք ննջարաններից, ունի քաղաքի հիասքանչ տեսարաններ: Հատակը երեսպատված է մանրահատակով և պրեսգրանիտով: Առկա է 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ ֆիրմային սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Ապահովված է սպասքով և անկողնային պարագաներով: Կա նաև զգեստասենյակ, լվացքի սենյակ: Ննջարաններից մեկը մաստերբեդրում է: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Անմիջապես հարևանությամբ են Հանրապետության հրապարակը, լավագույն բրենդային խանութները, սրճարաններն ու ժամանցի վայրերը: